Ուրբաթ, 3 Յուլիս 2020-ի յետմիջօրէին , Համազգայինի (Փարոս) վարժարանի ուսուցչաց կազմը պտոյտ մը կազմակերպեցին դէպի (Թարթապի) Ս.Գեւորգ ուխտատեղին։ Աշակերտները նախ եկեղեցի այցելեցին ուր Համազգային Աւետիս Ահարոնեան վարչութեան Ատենապետը Բարշ.Յակոբ Սրկ.Պարսումեան շարականի ուսուցում կատարեց, (Զօրութիւն Ս.Խաչի քո Քրիստոս) և (Հայրապետական մաղթանք)նուիրուած Մեծի Տանն Կիլիկիոյ Արժանընտիր Գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի գահակալութեան 25 Ամեակի առթիւ, որմէ ետք աշակերտները նախընթրիք կատարեցին ապա ուրախութեամբ հաճելի ժամանց ունեցան ։